Մոսկվայում կայացել է Պուտին-Փեզեշքիան հանդիպումը․ ի՞նչ են քննարկել երկու երկրի առաջնորդները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային հանդիպում է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ․ գրում է РИА Новости-ն։

Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։

«Մենք հարևաններ ենք, ընդհանուր բազմաթիվ շահեր ունենք և ձգտում ենք դրանք լիարժեքորեն կյանքի կոչել»,- նշել է Վլադիմիր Պուտինը։

ՌԴ ղեկավարն Իրանի պաշտոնակցին հավաստիացրել է, որ Մոսկվան կատարում է համատեղ նախագծերով ստանձնած բոլոր պարտավորությունները։

Նրա ներկայացրածով՝ անցած ութ ամիսներին երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 10․4 տոկոս։

«Մենք ավելացնում ենք փոխադարձ առևտրի ծավալներն ու գործակցում ենք էներգետիկ, ինչպես նաև հումանիտար ոլորտներում։ Մասնավորապես, շարունակվում է «Բուշեր» ատոմակայանի կառուցման աշխատանքը»,- շեշտել է Պուտինը։

Նշենք, որ Իրանի նախագահը Մոսկվա է մեկնել՝ մասնակցելու Գազ արտահանող երկրների ֆորումի (GECF) գագաթնաժողովին։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *