Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Կիլիան Մբապեին կհեռացնեն Չինաստանում FC Online և PES ֆուտբոլային սիմուլյատորներից՝ Մաո Ցզեդունի մասին կատակի պատճառով, հայտնում է Footmercato-ն։
«Սպորտը դուրս է գալիս ազգային սահմաններից, սակայն փոխադարձ հարգանքը միշտ պետք է պահպանվի», – հայտարարել են PES-ի հրատարակիչները։
Ամեն ինչ սկսվել է սոցիալական ցանցերում տարածված տեսանյութից, որում Մբապեն ամենազվարճալի մեմ է անվանել այն նկարը, որում իր դեմքը տեղադրված է «ինչ-որ տղայի՝ կարծես չինացի բռնապետի» պատկերի վրա։ Ենթադրվում է, որ խոսքը Մաո Ցզեդունի մասին է։
Դեպքից կարճ ժամանակ անց չինական Dongpeng և Mengniu ընկերությունները խզել են գովազդային պայմանագրերը հարձակվողի հետ՝ նշելով, որ չեն կարող հանդուրժել ազգային զգացմունքները վիրավորող արտահայտությունները։