Իսպանիայում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի

Իսպանիայի Տոլեդո նահանգում երկու արագընթաց գնացքի բախման հետևանքով զոհվել է առնվազն 39 մարդ։ Վթարը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ի առավոտյան՝ ժամը 09:00-ի սահմաններում, Մորա, Օրգաս և Ուրդա բնակավայրերի միջև ընկած հատվածում։ Բախվել են պետական Renfe և մասնավոր Iryo ընկերությունների արագընթաց գնացքները։

Բացի զոհերից, կան բազմաթիվ վիրավորներ։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, բժշկական ուղղաթիռներն ու հրշեջ ծառայությունները։

Մոտակա քաղաքի մարզահամալիրը վերածվել է վիրավորների ընդունման կետի։
Մադրիդի և Անդալուսիայի շրջանի միջև արագընթաց գնացքների հաղորդակցությունը երկու ուղղություններով լիովին կասեցվել է։

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը և երկրի առաջատար քաղաքական ուժերը չեղարկել են իրենց բոլոր նախընտրական միջոցառումներն ու հանդիպումները։ Վթարի հստակ պատճառները պարզելու համար հետաքննություն է սկսվել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *