Սոցցանցում կեղծ օգտահաշիվ է ստեղծվել նաև Երևանի քաղաքապետի անունով


Հայաստան


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունով կեղծ օգտահաշիվ է ստեղծվել սոցիալական ցանցում։ Այս մասին տեղեկացրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Ջուլիետա Ազարյանը՝ հորդորելով քաղաքացիներին, Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին և գործընկերներին՝ ցուցաբերել զգոնություն, չվստահել տվյալ օգտահաշվից ստացվող հաղորդագրություններին, չտրամադրել անձնական կամ բանկային տվյալներ, չկատարել որևէ փոխանցում և զերծ մնալ կասկածելի հղումներով անցնելուց։

«Քաղաքապետի անունից հանդես եկող ցանկացած օգտահաշվի իսկությունը պետք է ստուգել բացառապես պաշտոնական աղբյուրների միջոցով։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *