Փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ Փրկարար ծառայություն

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 18։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Օտյանի փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում․ կան տուժածներ․ հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

«Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, կինոլոգիական և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Փլատակներից դուրս է բերվել երկու քաղաքացի, որոնք հոսպիտալացվել են»,- ասված է հայտարարության մեջ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *