Սերբիայում Իսրայելի դեսպանատան մոտ անչափահասը հարձակվել է ժանդարմերիայի վրա


Աշխարհ


Չորեքշաբթի երեկոյան Բելգրադում անչափահասը հարձակվել է Իսրայելի դեսպանատունը պահպանող ժանդարմերիայի սպայի վրա:

«Նա հարձակվել է երկու դանակով՝ գոռալով՝ «Ալլահ աքբար»: Ինքնապաշտպանության նպատակով սպան սպանել է հարձակվողին, բայց դեմքին դանակի հարվածներ է ստացել», – ասել է Սերբիայի փոխվարչապետ և ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը։

Իշխանությունները կատարվածը որակել են որպես ահաբեկչական հարձակում:

Դաչիչը նշել է, որ հարձակվողը գտնվել է անվտանգության ծառայությունների հսկողության տակ և «Իսլամական պետության» կողմնակից է եղել։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *