«Շտապողական և ագրեսիվ»,- այսպես է որակում ԵԱՏՄ զեկույցին Երևանի արձագանքը ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը չի բացառել, որ դա հանրության ուշադրությունը հասունացած հրատապ խնդիրներից շեղելու փորձ էր՝ «պատասխանատվությունը մեկ ուրիշի վրա բարդելու միջոցով»։
«Ցավոք, Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում՝ կապված այն գլխավոր հարցի հետ, որը մտահոգում է ոչ միայն Հայաստանի, այլև Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների թե՛ բնակչությանը, թե՛ բիզնեսին. ի վերջո, ո՞ւր է ինտեգրվում Հայաստանը»,- ասել է նա։