Այսօր Երևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում, ինչի հետևանքով կան տուժածներ։ NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ տուժածները երկուսն են։ Նրանք տարեց ամուսիններ են։
Մեզ հետ զրույցում տուժածների հարևանները պատմել են, որ տունը, որտեղ նրանք բնակվում են հին է, ինչն էլ ենթադրվում է, որ փլուզման պատճառն է եղել։
Այժմ ամուսինները հիվանդանոցում են։