Կլինի սովորական ռեժիմ. Մհեր Գրիգորյանը՝ TRIPP-ի մասին

Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը հարց բարձրացրեց TRIPP-ի շրջանակում ուղևորափոխադրումների կարգի վերաբերյալ։

Նա հետաքրքրվեց՝ TRIPP-ի շրջանակում Ադրբեջանի քաղաքացին համարվում է տրանզիտ ուղևոր, բայց եթե նա Ա կետից մտնում է, իսկ Բ կետից դուրս չի գալիս, ինչպե՞ս է կարգավորվելու հարցը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պարզաբանեց, որ այս դեպքում օդանավակայաններում գործող տարանցիկ գոտու սկզբունքը կիրառել հնարավոր չէ, քանի որ խոսքը տարբեր իրավիճակների մասին է։

Նրա խոսքով՝ Հայաստանի տարածք մուտք գործելիս անհնար է շրջանցել սահմանային և մաքսային հսկողությունը, ինչպես նաև չգրանցել սահմանը հատելու փաստը։

Գրիգորյանը բացատրեց, որ օդանավակայաններում տարանցիկ գոտին համարվում է միջսահմանային տարածք, ուստի ուղևորը կարող է գտնվել այնտեղ՝ առանց Հայաստանի տարածք մուտք գործելու կամ այն լքելու։ Սակայն երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումների դեպքում նման կարգ կիրառել հնարավոր չէ։

«Դա կլինի սովորական ռեժիմ»,– պարզաբանեց փոխվարչապետը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *