Ռուսաստանի և Ուկրաինայի միջև անվտանգության փոխադարձ երաշխիքների հարցը կքննարկվի նոյեմբերին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում նախատեսվող եռակողմ բանակցությունների ընթացքում։
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ անվտանգության երաշխիքները պետք է փոխադարձ բնույթ կրեն։
Պեսկովն ընդգծել է, որ այս հարցը կարևոր նշանակություն ունի հակամարտության համապարփակ կարգավորման համար։