Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին ուղղված նամակում Ջեյ Դի Վենսը պատրաստակամություն է հայտնել գլխավորել Իրանի հետ բանակցությունները․ հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պարբերականի զրուցակիցների տեղեկություններով՝ նամակը փոխանցվել է Քաթարի միջոցով։ Վենսն առաջարկել է մոտ ժամանակներս կազմակերպել երկու երկրների ներկայացուցիչների հանդիպում՝ նշելով, որ անձամբ կարող է գլխավորել ամերիկյան կողմի բանակցությունները։
Ըստ պարբերականի՝ Իրանի իշխանությունները դրական են արձագանքել նախաձեռնությանը՝ Վենսին համարելով ազդեցիկ քաղաքական գործիչ, որը կարող է նպաստել ռազմական գործողությունների դադարեցմանը։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ Վենսը նամակն ուղարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ։