Օգուտների արդար բաշխումը՝ COP17-ի օրակարգում


Աշխարհ


COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը բացման խոսքով հանդես է եկել գենետիկական ռեսուրսների հասանելիությանը և դրանց օգտագործումից ստացվող օգուտների արդար ու հավասար բաշխմանը նվիրված միջոցառմանը։

Հայաստանի՝ Նագոյայի արձանագրությանը միանալու համատեքստում կարևորվել են Հնդկաստանի փորձի ուսումնասիրությունն ու երկկողմ համագործակցության ընդլայնումը։

Քննարկման ընթացքում ընդգծվել է օգուտների արդար բաշխման նշանակությունը կենսաբազմազանության պահպանության, տեղական համայնքների բարեկեցության, ինչպես նաև գիտելիքի և տեխնոլոգիաների հասանելիության ապահովման համար։

COP17-ի նախագահը վերահաստատել է համատեղ հանձնառությունները գործնական արդյունքների վերածելու կարևորությունը։





Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *