Ազգային ժողովում իրավիճակը լարվեց և ծեծկռտուք սկսվեց։
Ամեն ինչ սկսվեց ՔՊ–ական պատգամավոր Տարոն Չախոյանի ելույթից, որտեղ նա ասաց. «Քոչարյանի Պարոն Կարապետյան, ես մեղավոր չեմ, ո ձեր ամբողջ ազգուտակը զբաղվում է քաղաքականությամբ, այդ թվում ձեր հորեղբայրը, ձեր հայրը, ձեր հորեղբոր որդին, վերջինս անգամ նախարարություն էր փձորձում բացել մեր երկրում. Ես մեղավոր չեմ, որ ուզում էր մի նախարարություն բացել, որը բավարարեր բոլոր կանանց։ Մինչև հիմա ներողություն չեք խնդրել դրա համար»։ Դրանից հետո տեղից սկսեց ինչ–որ բան բղավել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Դրանից հետո տեղից սկսեց ինչ–որ բան բղավել «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, ըստ երևույթին «արա»–ով դիմեց Տարոն Չախոյանին։
Վերջինս արձագանքեց. «Արա»–ն ոտքիցդ գլուխ ես»։
Դրանից հետո ընդդիմադիր պատգամավորները ոտքի կանգնեցին, քաշքշոց սկսվեց։ ՔՊ–ական և «Ուժեղ Հայաստան» պատգամավորների մի մասը փորձում էր հանդարտեցնել իրավիճակը, բաժանել տաքացած պատգամավորներին։
ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց. «Հատուկ չեմ ընդհատելու նիստը, որ բոլորը տեսնեն այս ամենը։ Նիստը շարունակվելու է։ Դուք կողմնորոշվեք՝ ծեծկռտուք լինելու է, թե չի լինելու։ Կամ ցրվեք, նստեք»։