COP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտին


Երևանում ընթացող COP17 համաժողովի բարձրաստիճան հատվածը մոտենում է ավարտին։

 

Երկու օր շարունակ COP17-ի նախագահ, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը գործընկեր երկրների բնապահպանության ոլորտը ղեկավարող պաշտոնյաների հետ քննարկել է բնության պահպանությանն ուղղված համատեղ գործողություններն ու ստանձնած հանձնառությունները գործնական քայլերի վերածելու ուղիները։

 

Նախարարը նշել է, որ բանակցությունների եզրափակիչ փուլում վճռորոշ են քաղաքական կամքն ու համատեղ

պատասխանատվությունը։

 

Համբարձում Մաթևոսյանի խոսքով՝ անհրաժեշտ է հասնել այնպիսի համաձայնությունների, որոնք կնպաստեն կենսաբազմազանության պահպանությանը և Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի 23 թիրախների իրագործմանը։

 

Նախարարն ընդգծել է, որ բնության պահպանության համար ստանձնած հանձնառությունները պետք է վերածվեն տեսանելի և շոշափելի արդյունքների։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *