Բոսֆորով նավերի երթևեկությունը դադարեցվել է չորաբեռնատար նավի շարժիչի անսարքության պատճառով

Հինգշաբթի առավոտյան Բոսֆորի նեղուցով երկկողմանի նավագնացությունը ժամանակավորապես դադարեցվել է բեռնատար նավի շարժիչի խափանման պատճառով, հայտնել է Թուրքիայի առափնյա պահպանության ծառայությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ շարժիչի անսարքություն է առաջացել Սենթ Քիթս և Նևիսի դրոշի ներքո նավարկող «Alisuvar Mammadov» չորաբեռնատար նավում։

139 մետր երկարությամբ նավը դուրս էր եկել բուլղարական Վառնա նավահանգստից և խափանվել Ստամբուլի Քանլըջա թաղամասի մերձակայքում։ Նավին օգնության են հասել քարշակները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *