Եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի հենց սկզբից, այն նման մասշտաբ չէր ստանա. Տիգրան Աբրահամյանը՝ ԱԺ ծեծուջարդի մասին

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ իրենք վերադառնալու են նիստերի դահլիճ և շարունակելու աշխատանքը։

Նրա խոսքով՝ նման իրավիճակներում ԱԺ նախագահության պարտականությունն է ժամանակին ընդմիջում հայտարարել և ապահովել համապատասխան աշխատակիցների մուտքը։

Աբրահամյանը նշեց, որ եթե ընդմիջում հայտարարվեր միջադեպի հենց սկզբում, այն չէր ստանա նման ծավալներ և չէր շարունակվի այսքան երկար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *