Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ո՛չ վարչապետ Բենիամին Նեթանյահուի դաշինքը, ո՛չ ընդդիմությունը չեն ստացել կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնությունը։ Սա կարող է Նեթանյահուին թույլ տալ ամիսներ շարունակ մնալ իշխանության ղեկին՝ բարդացնելով Վաշինգտոնի՝ Իսրայելի քաղաքականության փոփոխության հետ կապված ակնկալիքները։ Այս մասին գրում է POLITICO-ն։
ԱՄՆ նախկին պաշտոնյաներից մեկը նշել է, որ ամերիկյան քաղաքական շրջանակներում աճում է Նեթանյահուի նկատմամբ հոգնածությունը։ Վաշինգտոնում մտահոգություններ կան Իրանի դեմ պատերազմի վրա Իսրայելի վարչապետի ազդեցության և ԱՄՆ-Իսրայել հարաբերությունների ապագայի վերաբերյալ։
Ամերիկացի որոշ պաշտոնյաներ ցանկանում են, որ Նեթանյահուն կառավարություն ձևավորելիս չներառի իր ծայրահեղ աջ դաշնակիցներին։ Միաժամանակ, վերլուծաբանները չեն բացառում, որ վարչապետը կարող է Իրանի դեմ ռազմական գործողություններ սկսել կամ սրել դրանք՝ իշխանությունը պահպանելու նպատակով։