ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը նշում է, որ իրավիճակն ԱԺ-ում սադրեց «ֆեյքերի գործարանի պետ» Տարոն Խաչոյանը։
Նրա կարծիքով՝ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն այսօր իրեն «դրել էր Տարզանի տեղը»։
«Աթոռը վերցրեց ու շպրտեց, իսկ ԱԺ մյուս փոխնախագահ Հայկ Կոնջորյանը, ով փոխանակ կարգի հրավիրեր, ծեծկռտուքի ամենաակտիվ մասնակիցն էր»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վարդանովը։