Բիոմետրիկ անձնագիր ՀՀ–ում հնարավոր է ստանալ ինքնաշխատ եղանակով

Բիոմետրիկ անձնագիր ՀՀ–ում հնարավոր է ստանալ ինքնաշխատ եղանակով։

Բիոմետրիկ փաստաթղթերը ստանալու համար անձը նախ պետք է անցնի նախագրանցում, որից հետո նա էլեկտրոնային իր հասցեին կստանա QR կոդ։ Վճարումները կիրականացվեն մինչև գրասենյակ այցելելն առցանց` անկանխիկ եղանակով, իսկ արդեն գրասենյակում անձը կհանձնի միայն մատնահետք, կլուսանկարվի։

Այս ամբողջ գործընթացն առաջին անգամ հնարավոր կլինի իրականացնել նաև ինքնաշխատ եղանակով` ինքնասպասարկման եղանակով` հատուկ սարքերի միջոցով, առանց աշխատողների օգնության, որոնք թույլ կտան ինքնուրույն նկարվել, հանձնել մատնահետք։

Այդ սարքերը տեղադրված կլինեն Երևանում, օրինակ` «Մեգամոլում» և «Երևան մոլում», և ևս 12 տեղ ՀՀ այլ հատվածներում։ 14 աշխատանքային օրվա ընթացքում անձը կստանա բիոմետրիկ փաստաթուղթ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *