Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Միլագրո գրուպ» ՍՊ ընկերության՝ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Թումանյան փողոց, շենք 8-8/1 հասցեում գործող հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են օրենսդրական պահանջները, մասնավորապես՝
– սննդի կառույցի հատակը չի պահվել նորոգ վիճակում, պատերի որոշ հատվածներ չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող նյութերից, – սննդի կառույցի առաստաղը պատրաստված չի եղել այնպես, որ կանխարգելվեն կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հավանականությունը։
ՍԱՏՄ-ի փոխանցմամբ՝ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։