Այսօրվա դեպքերը պետք է ընկալել նոր Սահմանադրություն ընդունելու գործընթացում ընդդիմության կամքը կոտրելու, կողմ քվեարկելուն հարկադրելու նախապատրաստական

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը գրել է.

«Զարմանալի չէ, որ վարչապետը ուղղակի արդարացնում է քաղաքական մարմնում բռնությունը: Պարզապես այսօրվա դեպքերը պետք է ընկալել նոր Սահմանադրություն ընդունելու գործընթացում ընդդիմության կամքը կոտրելու, նրանց ահաբեկելու և կողմ քվեարկելուն հարկադրելու նախապատրաստական քայլերի համատեքստում:

Պատահական չէ, որ այսօր հրապարակվեց նաև հաջորդ սպառնալիքը` եթե ընդդիմությունը սահմանադրական հանրաքվեին կողմ չքվեարկի, ապա իշխանությունն ԱԺ դիմաց կկազմակերպի ցույցեր։ Երևի ամբոխի առջև կբացվեն նաև ԱԺ «երկաթե վարագույրները»»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *