ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է խորհրդարանի դահլիճում տեղի ունեցած միջադեպին։
«Խստորեն դատապարտում եմ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարի պահվածքը։ Նա ամբիոնի մոտ ելույթ ունեցող պատգամավորին վիրավորել է, ապա տեղից վեր է կացել, որ հարվածի նրան։
Ամբողջովին աջակցում եմ ՔՊ-ին, որն արել է այն, ինչ արել է»,- ասել է Ռուբինյանը։
Նա անդրադարձել է ընդդիմադիր խմբակցության պատգամավորների հայտարարություններին, թե ինչու ինքը ավելի վաղ չի հրավիրել անվտանգության ուժեր. «Մի կողմից նրանք սկսում են ծեծկռտուք, մյուս կողմից ասում են՝ «Պարոն Ռուբինյան, ինչո՞ւ ընդիմիջումը ավելի շուտ չհայտարարեցիք, կարող է՝ այսպես չլիներ»։ Այ ձեր ցավը տանեմ, չսկսեիք ծեծկռտուք»։