Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Անկարայում հանդիպել է իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանա-թուրքական հարաբերությունների օրակարգային հարցեր, ինչպես նաև Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՓԿ) շրջանակներում համագործակցության տարբեր ոլորտներ։
Բացի այդ, նրանք մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային արդիական հարցերի շուրջ։