Տիգրանաշենի խաղահրապարակը պատրաստ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դիտել Reel-ը

Տիգրանաշենի խաղահրապարակը, չնայած բազում խոչընդոտներին, վերանորոգվել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների՝ Անկախության օրվա կապակցությամբ ստացված պարգևավճարներով։

Տեղեկությունը հայտնել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անուշ Վարդանյանը։

«Ինչպես խոստացել էինք՝ մեր փոքրիկների համար վերանորոգեցինք այս գեղեցիկ խաղահրապարակը՝ համալրելով ապահով և հարմարավետ խաղերով։ Չնայած բազմաթիվ խոչընդոտներին՝ մարզպետի, համայնքապետի, մարզպետի հայրիկի կողմից, այնուամենայնիվ, վերանորոգեցինք փոքրիկների խաղահրապարակը»,– հրապարակված հոլովակում նշել է Վարդանյանը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ահազանգել էր՝ Տիգրանաշենի խաղահրապարակը վերակահավորելու համար համայնքապետարանից սպառնում են դատի տալ իրենց։

«Ի՞նչ են անում օրվա իշխանությունները, նրանք երեկ եկել են ու ասել, որ քանդելու են խաղահրապարակը, այսօր անգամ սպառնացել են դատի տալ։ Մենք ասում ենք, որ Տիգրանաշենը ոչ թե պետք է հանձնել, այլ զարգացնել»,- հայտնել էր կուսակցության անդամ Աշոտ Մարկոսյանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *