Թեհրանը չի պատասխանել ԱՄՆ փոխնախագահի նամակին

Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիին ուղղված ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի նամակը Թեհրանը դեռևս անպատասխան է թողել։

Այս մասին Fars գործակալությանը հայտնել է իրազեկ աղբյուրը։

Նա հաստատել է, որ ԱՄՆ փոխնախագահը նամակ է ուղարկել Ռեզայիին՝ ընդգծելով, որ պաշտոնական Թեհրանը մինչ օրս չի պատասխանել դրան։

Աղբյուրը հավելել է, որ միջազգային մամուլում նամակի բովանդակության վերաբերյալ տարածվող ենթադրությունները չեն համապատասխանում իրականությանը։

Նշենք, որ ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ հայտնել էին, թե Ջեյմս Դեյվիդ Վենսը նամակ է ուղարկել Մոհսեն Ռեզայիին՝ առաջարկելով վերսկսել բանակցային գործընթացը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *