Հոկտեմբերի 24-ին և 28-ին ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (CBD COP17) Կապույտ գոտում՝ Միջազգային ՀԿ-ների տաղավարում (International NGO Hub), տեղի ունեցավ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի պատրաստած «Ոսկուց ավելի թանկ. Ամուլսարի գինը» ֆիլմի ցուցադրությունը։ Ֆիլմի պատրաստմանն աջակցել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը։
Ֆիլմի ցուցադրությանը մասնակցեցին հայաստանյան և միջազգային կազմակերպությունների անդամներ, բնապահպաններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, Ամուլսարի ոսկու հանքի շահագործման ծրագրի ազդակիր համայնքի բնակիչներ։
Մասնակիցներն իրենց ելույթներում շեշտեցին ծրագրի ռիսկերը, խոսեցին SLAPP հայցերի մասին՝ որպես հանրային ակտիվությունը սահմանափակելու միջոց, հանքարդյունաբերության թողած ազդեցության մասին կենսաբազմազանության վրա և անդրադարձան առկա սոցիալ-էկոլոգիական կոնֆլիկտներին։












«Քաղաքացիական հասարակության առաջնորդության և կենսաբազմազանության կառավարման ամրապնդումը՝ Հայաստանում կայանալիք COP17-ի նախօրեին» ծրագիրն իրականացնում է «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն՝ Հայնրիխ Բյոլ հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ։
Այս հոդվածում արտահայտված մտքերը հեղինակինն են և չեն արտահայտում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի տեսակետը։