Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ քննարկել տարածքային հարցերը․ Ուկրաինայի ԱԳՆ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին պատրաստ է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ամենաբարդ հարցերը, այդ թվում՝ տարածքային։

Այս մասին հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան։

Նրա խոսքով՝ երկու երկրների առաջնորդների ուղիղ հանդիպումը կարող է նոր ազդակ հաղորդել բանակցություններին։

Նախարարը նշել է, որ Կիևը պատրաստ է նման հանդիպում անցկացնել ցանկացած երկրում, բացի Ռուսաստանից և Բելառուսից։

Սիբիգան բանակցությունների հնարավոր արդյունքների թվում նշել է նաև ռազմագերիների փոխանակումն ու ուկրաինացի երեխաների վերադարձը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *