
«Շանթ» կուսակցության առաջնորդ Շահեն Հարությունյանը՝ Շանթ Հարությունյանի որդին, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօրվա ԱԺ ծեծուջարդից զարմանալ պետք չէ։ Պետք է պարզապես առերեսվել իրականության հետ և հաշվի նստել դրա հետ։ Նույն մակարդակի քարոզարշավ իրականացրած ուժերին մարդիկ ընտրել ու գործուղել են Ազգային ժողով։
Ցավոք, այսօր Հայաստանում ոչ միայն քաղաքական մշակույթն է բացակայում, այլև օրեցօր կորչում է հենց պետության իմաստն ու արժեքը։
Քանի դեռ ուշ չէ, պետք է գնալ համակարգային փոփոխությունների։ Արտահերթ ընտրությունները չպետք է ինքնանպատակ լինեն։ Խնդիրը միայն մարդկանց կամ քաղաքական ուժերի փոփոխությունը չէ․ պետք է փոխվեն նաև հասարակական պահանջներն ու քաղաքականության նկատմամբ մեր պատկերացումները։
Պետք է խորհրդարան գործուղվեն այլ արժեքներ կրող մարդիկ, որոնք պատվով կստանձնեն ժողովրդի ներկայացուցչի պատասխանատվությունը և արժանապատվորեն կներկայացնեն մեր երկիրը։