2026 թվականի հոկտեմբերի 12-ին՝ երկուշաբթի օրը, Կալիֆոռնիայի Տորանս քաղաքում պահեստից գողացվել է «Sig Sauer» ընկերության՝ մոտ 500 հազար դոլար արժողությամբ արտադրանք։ Այս մասին ասվում է Լոս Անջելեսի շրջանի Շերիֆի վարչության հաղորդագրության մեջ:
Իրավապահները հայտնաբերել են գողացված բեռը և ձերբակալել Գլենդել քաղաքի բնակիչներ՝ 26-ամյա Արման Մնացականյանին և 23-ամյա Աշոտ Եսայանին։ Գողացված բեռն իրենից ներկայացնում էր հրազենի մասեր և պարագաներ։ Այն վերադարձվել է սեփականատիրոջը։
Երկու կասկածյալներն էլ ձերբակալվել են խոշոր չափի բեռի գողության մեղադրանքով։ Գործը կներկայացվի Լոս Անջելեսի շրջանի դատախազություն՝ մեղադրանք առաջադրելու հարցի քննարկման համար։