Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների վարչությունը (UKMTO) հայտնել է Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, նավի վրա բռնկված հրդեհի մասին։
«UKMTO-ն հաղորդում է ստացել Հորմուզի նեղուցում՝ Խասաբից (Օման) 25 կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած միջադեպի մասին», – ասվում է վարչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ըստ երրորդ կողմի աղբյուրի՝ տարանցիկ երթևեկող նավի վրա հրդեհ է բռնկվել։ Դրա պատճառը ներկայում անհայտ է։
Նաև տեղեկություններ չկան անձնակազմի վիճակի, վնասի և շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին։