Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկ օրվա մեջ երկրորդ հեռախոսազրույցն են ունեցել, որի մասին հայտնել է Թուրքիայի առաջնորդի գրասենյակը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին այն պահին, երբ վերջինս մասնակցում էր հոկտեմբերի 29-ի Հանրապետության օրվա և Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գագաթնաժողովի առթիվ կազմակերպված պաշտոնական ընթրիքին:
Էրդողանը ամերիկյան առաջնորդին է փոխանցել ընթրիքին ներկա գտնվող ԹՊԿ անդամ երկրների ղեկավարների ողջույնները:
Թուրքիայի նախագահը հայտնել է Թրամփին, որ գագաթնաժողովում կընդունվեն որոշումներ, որոնք առաջ կմղեն Թյուրքական պետությունների կազմակերպությունը՝ ընդգծելով, որ ավելի քան 200 միլիոն բնակչություն ունեցող Կենտրոնական Ասիայում այն դարձել է կայունության և անվտանգության կենտրոն: Իր հերթին Թրամփը հաջողություն է մաղթել Էրդողանին գագաթնաժողովի անցկացման գործում:
Լիդերների նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել հոկտեմբերի 28-ին, որի ընթացքում կողմերը քննարկել էին երկկողմ հարաբերությունները, ռուս-ուկրաինական հակամարտությունը, ինչպես նաև Հորմուզի նեղուցի և Եմենի շուրջ ստեղծված իրավիճակը: