
Երևան-Աշտարակ ճանապարհին հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած սարսափելի վթարից տուժած երեխաներից մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից․ այդ մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Երկուսի վիճակը շարունակվում է գնահատվել ծայրահեղ ծանր. նրանք դեռևս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում` բժիշկների հսկողության տակ, իսկ մեկինը` բավարար։
Լրատվականի տեղեկություններով` դուրս գրվածը երեխաներից ամենափոքրն է` 11 ամսական աղջիկը։ Նա մորաքրոջ մոտ է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վթարի հետևանքով երեխաների ծնողները տեղում մահացել են. երեխաներից մեկը մահացել էր հաջորդ օրը՝ հիվանդանոցում։