«Ալիևը որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ»․ Տաթևիկ Հայրապետյան

«Ալիևը որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանգետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ Ալիևը հրաժարվեց մեկնել Անկարա։
     Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովների ողջ պատմության ընթացքում միայն մեկ դեպք է եղել, երբ Ալիևն անձամբ չի մասնակցել միջոցառմանը։ Դա եղել է 2012 թվականին։ Հաջորդող 14 տարիներին նա բաց չի թողել ոչ մի գագաթնաժողով։
     Եվ ահա հիմա, Թուրքիայի հետ հրապարակային մեղադրանքների ֆոնին Ալիևը հանկարծ որոշել է «մեծ եղբորը» իր տեղը ցույց տալ։
     Դե ինչ, կրկին հարց է առաջանում. ո՞վ էր իրականում ղեկավարում ադրբեջանական բանակը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ ադրբեջանական բանակի Գլխավոր շտաբի պետը անհետացել էր։
     Ճիշտ է․․․ Թուրք գեներալները»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *