
Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Սևակ Միքայելյանի թեկնածությունը: Հաշվիչ հանձնախմբի նախագահը, ներկայացնելով քվեարկության արդյունքները, հայտարարեց, որ քվեարկությանը մասնակցել է 91 պատգամավոր. կողմ՝ 63, դեմ՝ 28: