Գերմանիայում մեծանում է դժգոհությունն Ուկրաինային օգնության փաթեթներ տրամադրելու Վլադիմիր Զելենսկիի չդադարող պահանջներից․ գրում է Berliner Zeitung-ը:
«Արդեն չորսուկես տարի է՝ գերմանացիները տեսնում են գրեթե նույն պատկերը. Զելենսկին՝ զինվորական կանաչ կամ սև հագուստով, խորհրդարանում, համաժողովներին կամ տեսակապով հանդես է գալիս միևնույն խնդրանքով՝ ավելի շատ զենք ու փող է ուզում»,- ասվում է հոդվածում:
Սեպտեմբերին, նշում է պարբերականը, Ուկրաինայի ղեկավարությունը լրացուցիչ 27 միլիարդ դոլար է խնդրել Արևմուտքից, իսկ Եվրամիությունը մտադիր է ժամկետից շուտ տրամադրել 90 միլիարդանոց վարկի երկրորդ մասնաբաժինը:
«Եթե նախկինում դա ընկալվում էր որպես օգնության կանչ, ապա հիմա շատերի համար սովորական բան է դարձել։ Մյուս կողմից՝ այժմ ավելացել են գերմանացիների ծախսերը․ կտրուկ թանկացել են էլեկտրաէներգիան, գազն ու սննդամթերքը։ Գերմանիան արդեն մի քանի տարի է, ինչ տնտեսական լճացման մեջ է: Երկրի տնտեսությունն անկում է ապրում, ինչը, ի թիվս այլ պատճառների, հետևանք է ռուսական գազի մատակարարման դադարեցման»,- գրում է BZ-ն։