ԱՄՆ պետդեպարտամենտը ժամանակավորապես կրճատում է Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում ամերիկյան դեսպանատների աշխատակիցների թիվը։ Այս մասին, հղում կատարելով պետդեպարտամենտի աղբյուրներին, հայտնել է Al-Monitor պորտալը։
Պորտալի տվյալներով՝ Սաուդյան Արաբիայում կրճատումներ արդեն կատարվել են, այժմ գործընթացն ընդգրկել է դեսպանատները Լիբանանում, Կատարում, Հորդանանում և Արաբական Միացյալ Էմիրություններում։ Որոշումը կապված է Եմենի ապստամբական «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) կողմից տարածաշրջանում իրավիճակը սրելու հետ։ Հոկտեմբերի 10-ին ԱՄՆ վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ առաջիկայում որոշում կկայացնի այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ը կմիանա «Անսար Ալլահի» դիրքերին Սաուդյան Արաբիայի հարվածներին։