Ծառատունկ՝ Մալաթիա-Սեբաստիայի 40-ամյակի այգում. կտնկվի շուրջ 400 ծառ


Հայաստան


Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 40-ամյակի այգու վերակառուցման աշխատանքների շրջանակում կիրականացվի ծառատունկ։

«3 հեկտար տարածք զբաղեցնող այգում կտնկվի շուրջ 400 ծառ, ավելի քան 1000 թուփ և 2000 վարդ։ Այգին ապահովված է ոռոգման համակարգով։

2022-2025 թվականներին Երևանում ստեղծել ենք շուրջ 60 հա կանաչ տարածք, տնկել 25.000 ծառ և 250.000 թուփ: Սիրով հրավիրում ենք միանալու», – տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը:





Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *