
Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանին կրկին կալանավորելու Վճռաբեկ դատարանի որոշումը ակնհայտ քաղաքական հետապնդում է ՏԻՄ ընտրությունից կարճ ժամանակ առաջ։ Ու քանի որ Հայաստանում դատարանները դարձել են խաղալիք իշխանության ձեռքին, բնական է, որ Նիկոլ Փաշինյանի բռնապետական ռեժիմը պիտի դատարանների միջոցով շարքից հանի իր համար վտանգավոր քաղաքական գործիչներին ու թեկնածուներին։
Ակնհայտ է, որ Մասիս համայնքում ՀՀԿ թեկնածու Դավիթ Համբարձումյանը հաղթելու ամենամեծ հնարավորությունն ուներ, ուստի նրան կալանավորելով՝ իշխանությունը փորձում է տեղ բացել ՔՊ թեկնածուի համար։
Աջակցությունս եմ հայտնում ինչպես անձամբ Դավիթ Համբարձումյանին, այնպես էլ Մասիսի ընտրությանը մասնակցող ՀՀԿ քաղաքական ուժին»։