Կոբախիձե․ Վրաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանազատումն ու սահմանագծումը

Վրաստանը և Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանազատման և սահմանագծման գործընթացը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ քննարկումներ են կայացել ինչպես տնտեսական համագործակցության ադրբեջանա-վրացական համատեղ միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստում, այնպես էլ երկու երկրների վարչապետների երկկողմ հանդիպման ընթացքում։

Կոբախիձեն նշել է, որ վերջին տարիներին սահմանազատման և սահմանագծման հարցերում առաջընթաց չի գրանցվել։

«Մեր ադրբեջանցի բարեկամների հետ միասին մենք ցանկանում ենք արագ առաջընթացի հասնել այս ուղղությամբ։ Անհրաժեշտ է բարեկամական մթնոլորտում քննարկել վեճի յուրաքանչյուր կողմը։ Նման մոտ 15 ասպեկտ կա, և մենք պետք է ակտիվորեն աշխատենք դրանց բոլորի շուրջ», – ասել է նա։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *