Հայցադիմումով Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը պահանջում է պարտավորեցնել Ստեփան Ասատրյանին հրապարակայնորեն հերքել իր հասցեին հնչեցրած՝ իրականությանը չհամապատասխանող և զրպարտություն համարվող փաստական տվյալները։
Հայցը վերաբերում է 2026 թվականի սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված «Ինչպե՞ս բարեփոխել եկեղեցին. Մեծ բանավեճ» հաղորդման ընթացքում Ստեփան Ասատրյանի արած հայտարարություններին։
Հայցվորը պահանջում է, որ հերքումը հրապարակվի նույն լրատվամիջոցով՝ նշելով, որ հաղորդման ընթացքում իր հնչեցրած տեղեկությունները չեն համապատասխանել իրականությանը, և ինքը զրպարտել է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Եթե նույն լրատվամիջոցով հերքում հրապարակելն անհնար լինի, պահանջվում է այն տպագրել Հայաստանում գործող՝ առնվազն 1000 տպաքանակ ունեցող հայալեզու մամուլում։
Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը նաև պահանջում է Ստեփան Ասատրյանից հօգուտ իրեն բռնագանձել 999 դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև վերադարձնել նախապես վճարված պետական տուրքի գումարը։
Գործը քննվելու է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում։ Դատավորն է Հովհաննես Մելքոնյանը։