Ադրբեջանն «ամբողջությամբ վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ վերջ դնելով հակամարտությանը». հայտարարել է արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Անկարայում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) պետությունների ղեկավարների խորհրդի 13-րդ գագաթնաժողովում։
Ադրբեջանի արտգործնախարարը հիշեցրել է, որ «Ադրբեջանի առաջարկած սկզբունքների հիման վրա պատրաստված խաղաղության համաձայնագրի տեքստը նախաստորագրվել է անցյալ տարի»։
Ջեյհուն Բայրամովն ընդգծել է «Հայաստանի կողմից համաձայնագիրը ստորագրելու համար անհրաժեշտ քաղաքական և իրավական միջոցառումների ձեռնարկման կարևորությունը»։
Նշվել է նաև, որ Միջին միջանցքի զարգացումը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» իրականացումը, տրանսպորտային կապերի ընդլայնումը, փոխադարձ ներդրումները և համատեղ նախագծերը նոր հնարավորություններ են ստեղծում առևտրի և արդյունաբերության ոլորտներում համագործակցության համար։