Եվրոհանձնաժողովը հաստատել է 2027 թվականին Ուկրաինայի ֆինանսավորման վերաբերյալ որոշման նախագիծը

Եվրոհանձնաժողովը հաստատել է 2027 թվականին Ուկրաինայի ֆինանսավորման վերաբերյալ որոշման նախագիծը

Եվրոհանձնաժողովը հաստատել է ԵՄ խորհրդի առաջարկը՝ հավանություն տալ Ուկրաինային 2027 թվականի համար 45 մլրդ եվրոյի չափով վարկի մնացած մասի տրամադրմանը։

«Այս առաջարկով մենք Ուկրաինային ապահովում ենք անհրաժեշտ կանխատեսելիություն և օգնում ենք պահպանել կարևորագույն պետական ծառայությունների աշխատանքը։ Մեր դաշնակիցների հետ մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի ուժեղացնենք ճնշումը Ռուսաստանի վրա», – հայտարարել է ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Եվրոհանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ 2026 թվականի հոկտեմբերի 26-ին Ուկրաինայի ներկայացրած ֆինանսավորման ռազմավարությունը դրական գնահատելուց հետո՝ հոկտեմբերի 30-ին ընդունված՝ ԵՄ խորհրդի որոշման նախագծով նախատեսվում է մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը Ուկրաինային տրամադրել 90 միլիարդ եվրոյի վարկի մնացած 45 միլիարդ եվրոն։
     «Միջոցները կուղղվեն բյուջետային աջակցությանը (մինչև 13,3 միլիարդ եվրո) և Ուկրաինայի պաշտպանական-արդյունաբերական ներուժի զարգացմանը (31,7 միլիարդ եվրո)։ Բյուջետային աջակցության տրամադրումը պայմանավորված կլինի օրենքի գերակայությանը, կոռուպցիայի դեմ պայքարին և տնտեսական կայունությանը վերաբերող խիստ չափանիշների կատարմամբ», – ասվում է փաստաթղթում։

Ուկրաինային 2027 թվականի համար նախատեսված այս օգնությունը հաստատելու վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի առաջարկն այնուհետև կներկայացվի ԵՄ խորհրդին՝ վերջնական հաստատման համար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *