Պատմական արժեքներ` մեկ ճամպրուկում | Top-News.am


Աշխարհ


Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում մաքսավորները կանխել են Գերմանիայի 51-ամյա քաղաքացու կողմից պատմական արժեքներ ապօրինի ներմուծելու փորձը։ Նրա ուղեբեռից առգրավել են 32 չհայտարարագրված հնաոճ իր, որոնց ընդհանուր արժեքը գերազանցում է 3 միլիոն ռուբլին։

Ռուսաստանի մաքսային ծառայության փոխանցմամբ՝ ուղևորի պայուսակում և ճամպրուկում հայտնաբերվել են մշակութային արժեքներ, այդ թվում՝ 19-րդ դարի կեսերին պատրաստված Կորսունի Աստվածամոր սրբապատկերի ոսկեզօծ արծաթե շրջանակը։ Նրա մոտ հայտնաբերվել են նաև 19-րդ դարի վերջին քառորդին թվագրվող Սուրբ Անդրեաս Առաջինակոչի շքանշանի ժապավեն, հին մեդալներ և տարբերանշաններ։

Տղամարդը հայտնել է, որ մտադիր էր հազվագյուտ իրերը վաճառել աճուրդներում։ Փորձաքննությամբ հաստատվել է, որ առգրավված նմուշները հատուկ պատմական նշանակություն ունեն։

radar armenia.am



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *