Էրդողանն ու Բայրամովը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների ներկա վիճակը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում՝ Թյուրքական պետությունների կազմակերպության (ԹՊԿ) գագաթնաժողովի շրջանակում, ընդունել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովին։

Այս մասին հայտնել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունից։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունների ներկա վիճակը և ընդգծել երկու երկրների միջև դաշնակցային կապերի հետագա ամրապնդման կարևորությունը։

Բացի այդ, մտքեր են փոխանակվել ԹՊԿ շրջանակում համագործակցության ընդլայնման, թյուրքական աշխարհի միասնության և համերաշխության ամրապնդման հարցերի շուրջ։ Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցեր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *