«Մենք պայմանավորվել ենք արագացնել Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացները»։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով՝ այս հարցը քննարկվել է ինչպես միջկառավարական հանձնաժողովի նիստի, այնպես էլ երկկողմ հանդիպման ընթացքում։
«Մենք հույս ենք հայտնել, որ այս գործընթացի շրջանակում աշխատանքները շատ արագ տեմպերով առաջ կընթանան։ Ինչպես գիտեք, այս հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Մենք պետք է առաջընթաց տեսնենք։ Սա մեր խնդրանքն ու դիմումն է Ադրբեջանին, որին շատ անկեղծ պատասխան ենք ստացել։ Մեր ադրբեջանցի բարեկամների հետ միասին ձգտում ենք առաջընթացի հասնել այն ոլորտներում, որտեղ մինչ այժմ որևէ տեղաշարժ չի արձանագրվել», – հավելել է նա։