
Փաստաբան Կարինե Մարգարյանը հայտնում է․ « Հովհաննես Սահակյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, ըստ որի հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անձը չի կատարել իրեն մեղսագրվող արարքը։
Հիշեցնենք, որ ռուսաստանաբնակ մեր հայրենակիցը մեղադրվում էր օդանավակայանում լրագրողի հետ զրույցում հնչեցրած «մտահոգության» համար, որի հիմքով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում էր հարուցվել ՀՀ քրեականան օրենսգրքի 473 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով։