Երևանում ոչ թույլատրելի տեղով փողոցը հատող կինը վրաերթի է ենթարկվել ու տեղում մահացել

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում․ գրում է shamshyan.com-ը։

«Ժամը 04։50-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Ալեքսանդր Ա․-ն իր վարած «Mazda CX-5» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի։

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 103 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության և եղել է սթափ։

Հետիոտնը, նախնական տեղեկություններով, փողոցը հատելիս է եղել չթույլատրելի հատվածով, մինչդեռ դեպքի վայրից մոտ 100 մետր հեռավորության վրա առկա է եղել վերգետնյա հետիոտնային անցում»,- նշում է լրատվամիջոցը։

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *