«Շերեմետևո» օդանավակայանում ուղևորները ստիպված են քնել հատակին՝ չվերթների չեղարկման պատճառով։ Այս մասին հայտնում է ura.ru-ն։
Դա, ըստ երևույթին, կարող է կապված լինել անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման հետ։
Հոկտեմբերի 30-ի երեկոյան և հոկտեմբերի 31-ի գիշերը խաթարվել է Ռուսաստանի միանգամից մի քանի օդանավակայանների ժամանակացույցը։ «Շերեմետևո»-ում, «Վնուկովո»-ում և «Պուլկովո»-ում տասնյակ չվերթներ հետաձգվել են, մի մասը չեղարկվել է, փոփոխվել է նաև ժամանման ժամանակացույցը։
Ամենաշատը տուժել են Դուբայ, Անթալիա, Ստամբուլ, Սոչի և Միջին Ասիայի քաղաքներ թռչող ուղևորները։
«Ռոսավիացիա»-ից էլ հայտնել են, որ «Վնուկովո» և «Շերեմետևո» օդանավակայաններն աշխատում են համաձայնեցմամբ։