Կալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի է ունեցել hրաձգnւթյուն․ կան զոհ և վիրավորներ

Առնվազն մեկ մարդ է զոհվել, վեցը՝ տուժել Կալիֆոռնիայի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է CBS հեռուստաալիքը՝ հղում անելով իշխանություններին:

Ավելի վաղ հեռուստաալիքը հայտնել էր Կալիֆոռնիա նահանգի ամերիկյան Ֆեյրֆիլդ քաղաքի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության մասին:

«Մեկ մարդ զոհվել է, վեցը ստացել են վիրավորումներ Solano Town Center առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով», – ասվում է հաղորդագրության մեջ:

Հեռուստաալիքի տվյալներով՝ տուժածներից երեքը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:

Նշվում է, որ հրաձգության մեջ կասկածվողի ինքնությունը դեռևս պարզված չէ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *