Վազգեն Սարգսյանը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել․ Սերժ Սարգսյան

Վազգենը կոտրվող տեսակ չէր. նա կարող էր ջղայնանալ, բարկանալ, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել։ Այս մասին Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված «Tete A Tete» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Վազգենը լիաթոք կյանքով ապրող մարդ էր։ Ես Հայաստանի երրորդ հանրապետության ընթացքում չեմ կարող մատնանշել հեղինակություն, դիրք ունեցող մեկին, որ կարող էր Վազգենի նման ուրախանալ՝ երգել, պարել, այդ ուրախությամբ բոլորին վարակել։ 

Եթե նա հուսահատվող տեսակ լիներ, պատերազմի ամենածանր պահերին չէր դիմի իր գաղափարակիցներին, Հայաստանի քաջորդիներին, գումարտակ ստեղծել և գնալ, կռվել ամենածանր հատվածում։ Իրոք, ստեղծվեց այդ գումարտակը։ Այդ գումարտակը Ստեփանակերտ եկավ ու միանգամից, իմ առաջարկությամբ, գնաց Մարտակերտի շրջան։ Նաև իրենց շնորհիվ մենք կարողացանք 1-2 ամիս անց բեկել պատերազմի ընթացքը. այսինքն ադրբեջանական հարձակումներն այլևս ավարտվեցին»։

Սերժ Սարգսյանի խոսքով, Վազգեն Սարգսյանի կայացրած որոշումները շատ մեծ նշանակություն են ունեցել Հայաստանի Զինված ուժերի ձևավորման, այնուհետև հաջողության համար:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *